Ճշմարտությունը
Վարդան Հակոբյան
Ճշմարտությունը քայլերիս մեջ էԵվ ձայնիս մեջ է՝ լեռներով անցնող,Ճշմարտությունը գույնն է իմ արյան,Կարմիրը անխառն...Ճշմարտությունը Երգի,Հրի պեսԾլում է բոլոր անցումներիս մեջ,Հառնում անգամ իմ չասվող բառերից,Իմ լռությունից,Լացից,Ծիծաղից:Ճշմարտությունը՝Սիրուց սկսվող լույսի արահետ,Տես, չմոլորես դու հանկարծ նրան,Եվ զուգսերի մեջ հանկարծ չսպանես:Ճշմարտությունը իմ սիրո տունն է,Ուր էլ գնում ես՝ ուշքդ դեպի տուն.Նա ամեն վայրկյան պահում է ճամփադ,Շուրթին է պահում միշտ քո անունը:Ու մի մոռացիր՝Ճշմարիտ ստից սարսափելի էՀորինված ու սուտ ճշմարտությունը: