Մենարան Վարդան Հակոբյան

Այդպես

Վարդան Հակոբյան

Այդպես: Հետեւիր թափվող ձյուներինԵվ փաթիլներից դու մի՛ հարցրու ինչպես են գալիս,Գնա՝ նրանց պես,Եվ փաթիլներին երբեք մի՛ ասա,Որ խենթի նման սիրում ես իրենց,Չասես, ո՜ւմ է պետք...Դու փաթիլների շշուկին հլու,Գնա՝ ինքդ քո ափ ու խորքերով:Եվ մի վհատվիր:Ծիծաղիր, երբ որ լացել ես ուզում, Իսկ թե չստացվի,Թափ տուր ձեռքը քո...Այդպե՛ս ճակատիր,Նահանջը... Դե, հո քեզ համա՞ր չէ դա,Ընդառաջ գնա քո սիրո ցավին.Ձյունից մրսողըՄի բուռ ձյուն վերցնում, շփում է դեմքըԵվ այդպես է նա միայն ջերմանում:Հասկացա՞ր հիմա,Կարող ես գնա՜լ...