Մենարան Վարդան Հակոբյան

Մրջյունը

Վարդան Հակոբյան

Կապույտը այսօր արթուն է քո մեջ,ինչպես գետերի առավոտներումերկնի ծաղկումը,եւ դու գնում ես քո հուշերի հետ,չանցած օրերով տերեւակալում։Նայիր, տես, ահա,ծառի բարձրաբերձ սաղարթի վրաարեւկող արած մրջյունը ելավ, ժպտաց աշխարհին՝ գարնանադուռ է,իսկ բացատի մեջ առաջին անգամձիաճանճ տեսած ձիուկը վարգում,տրտինգ է տալիսմոր աչքի առաջ։Եվ արթնանում են նրա քայլերումվազքի անծանոթ ճանապարհները։Դու մրջյունի հետ կիսում ես նրաաշխարհին հղած ժպիտը անհուն,ապա ճամփեքի շաղը առնում ես՝բռնած ձիուկիչբուսած բաշից... Մաքուր մանկություն։Հետո կապույտը, մրջյունը եւ դու,ձին ու ձիուկըճամփա եք ընկնում - անվերջ գնում եք։Անվերջ գնում եք ու ճամփա չկա։Անվերջ գնում եքու վախճան չունի ոչ մի ճանապարհ։Կապույտը ձեր մեջ միշտ արթուն լինի,արթնացավ այսօր կապույտը իմ մեջ...