Ծառը բխել է
Վարդան Հակոբյան
Ծառը բխել է երկնքի կողից,եւ հավքը երկնիճյուղին է կանգնած...Օրը հյուսվում է, ձեռագործվում էկտուցով բերվողշյուղ ու ծեղերով։Աղբյուրի եզրին դրված բաժակըդու ծիծաղելով վերցնում-նետում ես,որ բաժակ-բաժակ, որ մաս-մաս չարվիջրիկը լուսո,որ ակի վրա խոնարհվո՜ղ լինի։Ծառը վախեցած ոստնում է հանկարծ,թռչող հավքի հետ երկինքը չափումթեւերի ցավով՝սիրով աղջկա, աղբյուրի մասինգաղտնի մի լեգենդ պահած աչքերում։Ես այդ լեգենդըայսօր չեմ բացի, միմիայն կասե՛մ.հայրս իր ափովջուր է տվել իմ մայրիկին մի օր(չգիտեմ, գուցե նույն այս աղբյուրից)եւ ես ծնվել եմ։Երեւի, հավքն ինձ փորձում է հիշել,այդ հավքին երբեք ես չեմ մոռանում։