Նայիր աչքերին
Վարդան Հակոբյան
Նայիր աչքերին... տես ո՜նց են նայումՈւ ո՜նց են ձգում փայլով շողաթաց,Չասվող խոսքերի բույրով հմայումԵվ իրենց գիրկն են քեզ քաշում կամաց:Փախչել չես կարող դու նրանց առաջ,Քեզ քո ցանկության ցավին են գամում,Հողի մեջ ծլող բույրերով կանաչՍուրբ կրակներ են սրտիդ մեջ քամում:Թե մեղավոր ես, մնում ես խոնարհ,Բացում ես մեկեն սիրտ ու էություն,Դու քո ոտքի տակ դառնում ճանապարհԵվ քեզ մաքրության եզերք ես տանում...Աղջկա աչքեր... աչքե՜ր իմ սիրո,Ճամփիս լույս տվող մոգեր լուսեղեն,Թող ցավ չտեսած ձեր անեղծ սիրովԻմ երազների դեմքը ողողեմ...