Արյան տեղ
Վարդան Հակոբյան
Արյան տեղ, աղջի՛կ, քո մաքուր սերն էԶարկերակում իմ անլուռ սրտի մեջ.Սիրուց եմ կերտված:Իսկ սիրել այսպես,Սիրել ինձ նման, ասում են, իբր, Վտանգավոր էԵվ սրտի համար,Եվ... սիրո՜ համար: Թող լինի այդպես,Մեկ է, չեմ կարող չհալվել իմ մեջ,Երբ քո կրծքի տակ թաքուն ծվարածՑանկության շնչիցՇիկնում ես վայրի նշենու նման, Մատնում ինքդ քեզ:Երբ դու ժպտում ես,Նայում այդքան պարզ ու անմեղ այդքան,Կարծես, ի՞նչ ասեմ, մի պահ քո առաջՄեղավոր եմ ինձ զգում ակամա՝Այսքան ուշացած իմ սիրո համար:Ի՞նչ անենք հիմա...Բայց գիտե՞ս, արի ոչինչ էլ չանենք,Եթե կարող է,Թող ինքը՝ սերը ձգվի մեր առաջ,Մեզ առնի, տանի` որպես ճանապարհ: