Նատյուրմորտ՝ հուշերով
Վարդան Հակոբյան
Առվի արծաթը հոսում է անկանգ.- Տատս իր գոտին սարում է թողել։Բույնը չի լքում հավքը օրոցկան.- Աչքահուլունք են աստղերը կախել։Կիսալուսինը սուրսայր է այնքան.- Ո՞ւմ գերանդին է թփի մեջ պահված։Ականջ է ծակում լռությունն անգամ.- Երազը ջրին տարավ ձորն ի վար։Մութը ճեղքվում է լեռան կողն ի վեր.- Մի աղջիկ ջուր է Քարաղբրից բերում։Արեւից էլ բորբ իմ գարնան օրեր.- Սառը ջրի մեջ շուրթեր են այրվում։Պապս չգիտե, որ մենակ չեմ ես։- Պապիս «ուշունցն» էլ սիրուն է, անմեղ։Շիկնանքից մի խոտ պոկել՝ ծամում ես.- Հուշը լեզվիս տաք որքան է համե՜ղ։Երկնքից առկախ՝ կածանների բույլ.- Ներկա-բացակա... Քանի՞ սար չկա.Երազներն ի վեր շնկշնկոց է թույլ.- Այն, ինչ մերն է, նորից ետ կգա...