Մենարան Վարդան Հակոբյան

Փախչող ջրեր

Վարդան Հակոբյան

Խելահեղ վազքի մեջ օրերըգլորում են պես-պես երազներ,եւ հորդ է գետը շատ ու հզոր։Մի տղա երեխա - ես -կանգնել է ափին խենթ օրերի,փորձում է մի ալիք, մի կում ջուր,ձեռքի մեջպահել ու,պապակ են շուրթերը, ցողոտել։Բայց ջուրը փախչում է, անցնում է՝խփելովցալքունը տղայի երեսին...Իսկ տղան,որ ես եմ, ափին է միշտ ջրի,ու երբեք, ու երբեք չի հոգնում,չի թողնում գետը, չի... մեծանում,մնում է ամեն օր երեխա։Խելահեղ վազքի մեջ օրերըգլորում են պես-պես երազներ։