Վերադարձը սպասում է բոլորին
Վարդան Հակոբյան
Վերադարձը սպասում է բոլորին։Մի քիչ կմնա մեզանից ամեն մեկըփնտրող ձայներում,շունչ կքաշի սաղարթների պես թարմմիջօրեականինգերվռազ օրվաու, կգնա իր արյան հետ։Ամեն մեկս միշտ մի տեղ գնում ենք, մեն-մենակ,ամեն մեկս միշտ մի տեղից գալիս ենք, մեն-մենակ,եւ դարձյալմիշտ մի տեղ կա, ուր որ չենք հասցնում լինել,որտեղից դեռ ոչ մի անգամ ոչ մի տեղչենք մեկնել՝ոչ մենակ,ոչ էլ...Իսկ վերադարձը անխուսափելիեւ տեւական է -ինչպես կարոտը այն ճանապարհների,որոնցով գոնե մեկ անգամ գնացել եսերեխա ժամանակ։Ես դառնում եմ «երազով ընկած» մանուկ,անտանելի, համարյա,իմ անհամբերությամբ,երբ հիշում եմուղիները այն,որոնց տեղը դեռ չեմ էլ իմանում,որոնց տեղը դեռ ոչ ոք չգիտե,հայտնաբերված չեն դրանք տակավին,բայց մի օր պիտիանակնկալ բացվեն իմ քայլերով՝ սրտի պես։Ես մեծ հավատի ճանապարհորդ եմ։Գիտեմ՝ Նարեկը 1000 տարի առաջ էիր ճամփան անցել,բայց ինչ կլինի, ինչ կլինի, ասենք, հանկարծ նա ելնի, կանգնի մեր դիմաց,նա, որ... կանգնած է միշտ մեր ճամփեքին։Վերջապես, չէ՞ որվերադարձը սպասում է բոլորին, եւ բոլորինը չէ,վերջապես, որ սպասում է վերադարձը՝այնպես մոտիկ, շոշափելի ու իրական։