Նոստալգիա (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
Կորցրել եմ իմ մանկության երկինքը, ափսոս։ Այնքանաստղեր ուներ։ Եվ ամեն աստղ ինձ ճանաչում էր։Ես էլ, իմ հինգ մատի պես, աստղերինգիտեի։ Չէ՞ որ ես որքան երկրավոր, նույնքան էլերկնավոր էի. մի ոտքս միշտ հողին էր, քարին էր,Մեր ձորագետի ջրերում էր, մի ոտքս՝ երազին, աստղին,կապույտին։- Սլավի՜ի՜ի՜կ, - հայրս է կանչողը։Քառսուն ջրաղացքարի տակ էլ լինեի, հորս ձենը հասնումէր ինձ, վազում էի տուն։ Հայրս իր սեւ-սեւ, սիրուն,ըմբոստացայտ ու բարի աչքերը հառում էր ինձ վրա, միքանի վայրկյան չէր խոսում, հետո, թե.- Գնա կացինն ու պարանը բեր, դիր էշի վրա։ Էսօր«Մանուկ Աբեղյան» կարդացել ե՞ս...Հետո երբ ինքը գնում էր անտառ ու գալիս,ինձ գրկում էր երկար ձեռքերով ու իմ ունքամեջըհամբուրում էր։ Ես քաջալերված դրանից, դժգոհում էի.- Մի դատարկ գործի համար ինձ խաղատեղիցկանչում-բերում ես...Հիմա եմ հասկանում՝ ուզում էր մանկությանսպատահարաշատ վայրերից ինձ տուն բերել, նորգնալ ծմակ՝ փայտի, որ հանգիստ լինի։- Սլավի՜ի՜ի՜կ...Եթե այս ձենն իմ ականջից գնա, իսկույն կխլանամ։- Հայրի՜ի՜ի՜կ...Հիմա ես եմ կանչում։ Ու ձեն չկա։Աստղեր, աստղեր։ Ձեզ ինչ ասեմ։ Կամ՝ինչ կարող եմ ասել։ Հայրս երկնքում է, որդիությունարեք հորս, աստղեր։