Նույն գլխարկի տակ կամ՝ ուղղակի ղարաբաղյան շուկա
Վարդան Հակոբյան
«Շլորաչի՜ր, շլորաչի՜ր, կըլխըցավի դեղ՝ թեյ խմելու։ Մուղանի նուռ»։Ելնելով մարդասիրական մղումներից, կկունշարունակում է իր ձագերին մեկ-մեկ ձգելցած, նախ՝ որպեսզիԹումանյանը հասկանա, ի վերջո, որ չարը վերջ չի ունենում,երկրորդ՝ որ աղա աղվեսը հանկարծ սովից չմահանա։«Լենինն իմ մեջ է, քո մեջ է, նրա մեջ է, Լենինը կա». միրուքը շոյում,կանչում-անցնում է գիժ գրավաճառ Քաշկուտանդրոսը»։Դրամական շրջանառության մեջ դրված ժպիտներիփոխարժեքը գանձել՝ ըստշուկայական հարաբերությունների դինամիկ աճի եւ Ջորջ Սորոսի գլոբալիզացիայի մասին նոր ցուցումների։ Ի դեպ, ԱՄՆ-ն, ի դեմս Թուրքիայի, սնում է մի գայլի, որ պիտի ուտի իր կովերին։«Շոշի կընանչի, «Մերսեդեսի» ռոլ։ Թազա կռվահարս<sup>*</sup>... Դեռ բանեցված չի»։Ստեփանակերտի պետթատրոնի հիմնադիր Կարո Ալվարյանինս.թ. սեպտեմբերի 1-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝պրոֆեսիոնալ ցածր մակարդակի,ժամանակից խիստ ետ մնալու,ինչպես նաեւ թատրոնը վաստակած թոշակի անցնելու կապակցությամբ։«Հուրը ջան ցվեսա՝ թամուզ արջի եղ։ Պուպու ճղուպուր։ Սվեժի բաքմազ»։Բաքու-Ջեյհան նավթամուղը պրծնելուց հետո,- հնչում է սահմանիվրա, - սկսել Ջեյհան-Բաքու նավթամուղի կառուցապատումը:Իսկ առաջին գծից դեսը` այնքան էլ ոչ հեռու, գզում են իրարկարկատանաշորից «բիրդան» դոլարների լվացմանն անցածկուսակցությունները, որոնքաճում են անասելի արագ՝ մեռելի բեղ ու մորուսի նման։«Հավի պանիր, սոխ։ Մին պատառ՝ տիժար։ Մկնդեղ, աքեր, կարող ա սարի արջ էլ սպանել»։Երեւանյան կասկադում վեր խոյացած Սեւ կատվիհուշահամալիրի «ֆիլիալն» անպայման բացելՍտեփանակերտում՝ պատահած պատի ներքո, ուր պատգամավորության թեկնածուներն այնպես են բարձրերից նայում երես թեքած անցորդներին, որասես պատերն են փակցված իրենց նկարներին եւ ոչ թե՝ հակառակը։«Լոբի, խիար։ Թխսկան<sup>**</sup>, ախպեր, իր տաս ճտերով, վրիպել չունի։ Մածուն, մռամոշ»։ 2005թ.__________________<sub>*</sub> Ինքնաձիգ:<sub>**</sub> Ակնարկում է ատրճանակ։