Մենարան Վարդան Հակոբյան

Քարե անցորդներ

Վարդան Հակոբյան

Իր չափերով օրն այնքան է փոքրիկ,որ ներսում բաժանող-հեռացնող տարածքներ չկան, եւթիթեռները, կամա-ակամա, զարմանալի մոտիկ են իրար։Ասում են, ազատությունը չի կարելիծախել՝ ոչ միգնով։ Ֆիսկալներին ինչ՝ առանց գնի կարելի՞ է։ Մեզ հետ մենք տանում ենք մի ճանապարհ, որը մեզ չի տանում։Գաղափարը, որն ընդունվում է ծափով, նորույթից զուրկ է։ Մեղ-սակցություն։ Հնոտիավաճառք։ Սրտաճմլիկ։ Կալի-գուլան մահվան չդատապարտերԺուլիաս Կանուսին (ուրեմն՝ կեցցե մահապատիժը),Սենեկան հազիվ թե հիշեցներ Շատոբրանիին, թե ինչպես կարող է մարդհանգիստ ու խաղաղ դիտել երկինք համբարձվող իր հոգին։Քարե անցորդները հաջորդաբար առաջնորդում են իրար։ Ցինկեդագաղները Աֆղանստանիցհասնում էին մինչեւ Արփագետուկ։ Վայրկյան-ների հիպերտրոֆիա։ Անտիֆրիզային սեր։ Մրջյուն,սիրելիս, աշխարհի մեծագույն տիրակալ ու տիեզերագետ անսխալ։Սիրում եմ փուշը, իսկշոյանքներից զգուշանում եմ՝ինչպես ջրածորակներին խառնվածկեղտաջրերից կամ՝ խայթոցներից երես առած մոծակների։Քիրսի ծաղիկները դեռ չեն տեղավորվել ոչ մի անվան մեջ։