Նվիրիր մի վարդ
Վարդան Հակոբյան
Այնպես ես նայում անցնող աղջկան՝ասես լսում ես երգ ու մեղեդի...Ու իրենք-իրենցեթե չեն ասվում խոսքերն ասվելիք,ուրեմն՝ պետք չէ մտածել բառեր,ուրեմն՝ պետք չէ որոնել գույներ - պարզապես մի վարդ նվիրիր նրան։Այնպես ես նայում հեռացող ճամփին՝ասես տանում է քեզ ու աղջկան...Ու իրենք-իրենցեթե չեն արվում քայլերն արվելիք,ուրեմն՝ պետք չէ ուղիներ փնտրել,ուրեմն՝ պետք չէ որոնել բույրեր - պարզապես մի վարդ նվիրիր նրան։Այնպես ես նայում դու հեռուներին՝ասես թռչում ես՝ գրկած աղջկան...Ու իրենք-իրենց եթե չեն ծնվում համբույր ու գգվանք,ուրեմն՝ պետք չէ վերծանել պահը,ուրեմն՝ պետք չէ հորինել հուրեր - պարզապես մի վարդ նվիրիր նրան։Այնպես ես նայում խորքը քո սիրո՝ասես հայացքն ես չափում աղջկա...Ու իրենք-իրենցթե չեն հասկացվում սիրտ ու չասվելիք,ուրեմն՝ պետք չեն հեռացման դավեր,ուրեմն՝ պետք է բաժանվել անխոս - պարզապես մի վարդ նվիրիր նրան։