Տագնապ
Վարդան Հակոբյան
Աղջիկը չեկավ ժամադրության։Ինչ էլ որ լինի,Արդարացումի մասին՝ ոչ մի խոսք։Խաբված երկինքը պիտի լեռներիցքաշվի-հեռանա,Առավոտը պարզ՝Հալվի գետերի օծման ջրերում։Աղջիկը չեկավ ժամադրության։Իսկ այստեղ, ահա, «գազոնի» ափինմի ցուցանակ կա՝կանաչ եղեւնու վզից կախ արած.«Ծաղիկ ու կանաչ պիտի խնայել»...Ասես վաղուց եմ այդ եղեւնու հետիմ տեղը փոխել,եւ այնպես եմ այդ եղեւնուն խղճում,իմ մեջ՝ սպասման տրորված կանաչ...Աղջիկը չեկավ ժամադրության։Տագնապ կա արդեն - աշխարհի համար,Սիրո, հավատի, հավատարմությանեւ այն ամենի համար, ինչը ործլում է մեր մեջ,երբ որ առաջին անգամ սիրում ենք։Իսկ ցուցանակված ծառը ժպտում է.- Մենք ոչինչ, մարդիկ, մենք ընդամենըԾառ ենք ու կանաչ։Դուք սերը փրկեք ցուցանակներից,Ցուցանակները սպառնում են արդեն։Աղջիկը չեկավ ժամադրության։