Մենարան Վարդան Հակոբյան

Շոգը

Վարդան Հակոբյան

Փշուր-փշուր ստվերի մեջ ծանոթ ծառիԿանգ է առելՇոգից փախած մի լավ աղջիկ։Արեւի տակ գժված ծառի տերեւները Թվում է, թե էլ չեն շնչում,Եվ աղջիկըԲռնում մի ճյուղ,Քամհարում է շոգն ամառվա։Ինձ էլ մի քիչ զով է ընկնում։Ծուռ աչքով է նրան նայում ինչ-որ քեռի։Քեռին ինչ որ թերթ է բացելԻբրեւ՝ կարդա,Բայց այդ թերթի տողերի մեջաղջիկն է նույն,որը ահաԱնփութորեն ետ է գցում իր վարսերը,Որ դիպչում են(«Ներողություն քեռի, ներիր»)Դեմքին քեռու(«Ոչի՛նչ, ոչի՛նչ»)։Եվ կրծքի տակ, որքա՜ն զսպել,Սուրբ բերկրանքի հորդացումիցՄշուշվում են աչքերն այդ անմեղ քեռու,Նա հանում է ակնոցները,Սրբում,Սրբում...Քեռին քանի բառ է փորձում լեզվի վրա՝Քարերի պես ծանր-ծանր,Բառերը նա շուռ է տալիս իր մտքի մեջ,Որ գոնե խոսք ասած լինի,Բայց չի ստացվում։Չսպասելով նա իր ուզած ավտոբուսին,Պատահական մի «համարով»Հեռանում է՝Չիմանալով ուր է գնում.Փրկություն է փնտրում շոգից,Որ ներսից է այրում արդեն։Չմոռանամ հիշեցնել,Որ այն քեռին ես չեմ, երբե՛ք։Փշուր-փշուր ստվերի մեջ ծանոթ ծառիԿանգ է առելՇոգից փախած մի լավ աղջիկ։