Մենարան Վարդան Հակոբյան

Աղջիկը քայլում է

Վարդան Հակոբյան

Ինչ գեղեցիկ է աղջիկը քայլումեւ ինչ հպարտ է իր գեղեցկությամբ։Նա հպարտ է, որգարուն է արդեն,որ արեգակը վերից նայում է այնքան սիրալիրու ինքնամոռաց,որ այս փողոցը ծաղիկներ ունի,որ իմ քայլերը համահնչյուն ենայդ ամենի հետ...Հպարտությունը՝ նռած կրծքերում,խոնարհության մեջ, վառվող աչքերում,հայացքո՛ւմ,սրտո՛ւմ...Անցնում է այնպես շքեղ, վեհագեղ,Ասես ամենքը՝երկրագնդի բոլոր ծայրերից,կանգնել այդ պահին, նայում են իրեն...Ժպտում է թեթեւ, ոչ թե սակայն ինձ,անցնում-գնում է՝մոլորությունս պահած աչքի տակ...Թթու խոսքերի բառ ու խրատով,ես ինձ հրելով տանում եմ հեռու.նոր սիրո համար ես արդեն չկամ։Իմ այս տարիքում իրավունք չունեմայսքան մեղավոր նայելու այնքան անմեղ աղջկան:Դա ինձ չի սազում։Սակայն եւ այնպես -ի՜նչ գեղեցիկ է աղջիկը քայլումեւ ի՜նչ հպարտ է իր գեղեցկությամբ։