Մենարան Վարդան Հակոբյան

Ոնց է եղել

Վարդան Հակոբյան

Ո՞նց է եղել, որ քեզ չեմ հանդիպել,Դու ապրում էիր իմ հավատի մեջ.Քանի դեռ հողում հունդը չի պայթել,Ծիլն է նրանում ծվարում այդպես:Ուշացած եկար: Ի՞նչ արած, սակայն,Թող գարունն իրեն կրկնի նորից,Կարոտս վառած հեռվից քեզ կգամ,Որ գնանք հետքով մեր երազների:Հավատս արդեն քեզանով լցվումՈւ ձայնակցում է սրտիդ զարկերին,Իսկ սերդ իմ մեջ ճամփա է բացում,Հոգում՝ կանչը բիլ հեռաստանների...