Ուրախ եմ
Վարդան Հակոբյան
Ուրախ եմ, որ դու ինձ չես մոռանում,Այցի ես գալիս տարին մեկ անգամ:Ինչ ասեմ, գարուն, շնորհակալ եմ,Ինձ հյուր արի դու, երբ որ կամենաս, Միայն չփորձեսԵրեւալ հանկարծ առանց ջերմ սիրո,Առանց երգերի,Ու նվագների…Գիտեմ, ձմեռվա օրերից խլածԱրեւը միշտ էլ քաղցր է լինում,Բայց ի՜նչ ջերմություն պիտի ունենա…Դու քո արեւը ունեցիր, գարո՜ւն,ԼեռնցիներըՆայում են սրտին իրենց հյուրերիԵվ հետո դուռը նրանց դեմ բացում…