Ինչ-որ տեղ
Վարդան Հակոբյան
Ինչ-որ տեղ մարդիկ սեղմել են ձեռքսԵվ մաղթել են ինձ.- Բարի ճանապարհ…Բարի՞ է ճամփաս…Աչքերիս առաջ ու ոտքերիս տակ Փշրվող քարը,Որ հող է դառնում ու մայր ծաղկունքի,Հուշում է միշտ էլ,Թե ուր են գնում ժամանակները Եվ ուր են հասել`Հորդ անձրեւներիՈւ արեւների համառ զորությամբ: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Իմ աչքերի մեջ ծաղկում է հեռուն: