Մենարան Վարդան Հակոբյան

Շիրազին

Վարդան Հակոբյան

Եվ հեղեղ եղավ սիրո, ծաղկունքի,Եվ ծաղիկները սեղմած իր կրծքին,Աղջիկների թեժ սրտերում թողածՀնչյունները իր նրբահյուս երգի,Նա տուն էր դառնում:Ով բարեւում էր` ծաղկունքով էր նա Ողջույնը առնում:Ծաղկունքը չասվող խոսքերի բուրմունք,Չգրված երգեր,Կարոտանք ու սեր,Վերցնում էին մարդիկ ժպիտով,Ձեռքերը սրտին` խոնարհվում էին,Մեծարում նրան խոսուն լռությամբ Ու անցնում էին…Ծաղիկ էր տալիս` ամեն ողջույնի:Բայց երբ տուն հասավ, տխրեց նա սաստիկԵվ լացելու չափ մղկտաց հոգին: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Նա դեռ ծաղիկներ ուներ իր ձեռքին: