Իմ քրտինքի կաթիլները
Վարդան Հակոբյան
Իմ քրտինքի կաթիլները,Որ դեմքովս սահում են վար,Չեմ սրբում ես,Թողնում եմ, որ ընկնեն հողին:Նրանց մեջ իմ էությունն է,Ես եմ քամված...Մեր լեռներն ինձ արարել են,ՈրովհետեւՔրտինքի տաք կաթիլներիՄիշտ ծարավ է լինում հողը...Սակայն մի պահ... եւ ես նորից՝Գարնանավետ ջերմության պեսԱլիքվել եմ ուզում հողի՛ց...