Մենարան Վարդան Հակոբյան

Հավատ եմ

Վարդան Հակոբյան

Հավատ եմ՝ լցված այնքան վռազկոտՈւ գարնանամիտԻմ երազների երակների մեջ,Ազնիվ գույների շաղախ եմ ժայռիՄի լանջին ծալվածԾառի հայացքում.Ծառ, որ բարձրացել ձորից մթամածԵվ կռիվ տալով քարերի հետ ցից,Այդպես չոքեչոք բարձունք է ելնում,Առաջինն ինքը,Բացվող արեւի մասին այնտեղիցԿանաչ անտառիԱկանջներ ի վար «ճչալու» համար...Ծառ եմ, Արմատ եմ, Ու հողի հավատ: