Մենարան Վարդան Հակոբյան

Չիմացա՞ր, արդյոք

Վարդան Հակոբյան

(ժողովրդական)Շան աղջիկ։ Սպասում եմՄի ծառի՝Որ պիտի կանաչի,Մի առվի՝Որ պիտի կարկաչի,Մի սրի՝Որ պիտի կուրծքս խրվի,Մի ծաղկի՝Որ պիտի բուրվառի,Մի փշի՝Որ պիտի ցավ բերի,Մի քարի՝Որ պիտի լեզու ունենա,Մի սրտի՝Որ պիտի նավակ դառնա,Ինձ տանի, տանի ծովի, օվկիանիԱմենախորքում... սուզվի հատակը,Ինձ թողած՝Ջրից ինքը վեր հառնի։ Շան աղջիկ,Չիմացա՞ր, որ քեզ եմ սպասում։