Բացիր աչքերդ
Վարդան Հակոբյան
Բացիր աչքերդ - շուրջս խավար է -Բացիր աչքերդ,Թող մի քիչ լույս տան աչքերդԵվ՝ եղիցի լույս...Բացիր շուրթերդ - շուրջս երաշտ է,Բացիր վարդերդ,Թող այս աշխարհը մի քիչ գարունքվիԵվ՝ եղիցի լույս...Բացիր սիրտը քո - շուրջս խաբկանք է,Բացիր սիրտը քո,Թող մի քիչ հավատ լինի աշխարհումԵվ՝ եղիցի սեր...