Մենարան Վարդան Հակոբյան

Չհնարված հեքիաթ

Վարդան Հակոբյան

Տղաս ասում է՝ մի հեքիաթ պատմիր։Եվ ես պատմում եմ. «Մի հսկա հրեշսարսափ ու ահ է տարածում շուրջը,սպառնում մարդկանց։Ու մի օր ահա, Սեւակ անունով մի փոքրիկ տղամենամարտ մղեց հրեշի դեմ այդ,կռվեց ու հաղթեց։Սեւակ անունով մի փոքրիկ տղա»։Այսքանը միայն։ Լսում է տղաս՝Սեւակ անունով,ու լռում վստահ, հպարտ ու հաղթած։Նա այս հեքիաթն է միշտ ուզում լսել։Եվ ես պատմելուց չեմ հոգնում բնավ,քանզի հեքիաթն այս հեքիաթ չէ, իրոք,այլ ասք՝ իսկական Հավատի մասինեւ Ուժի մասին.նա լսում է լուրջ ու հավատում է։Եվ ճիշտ է անում, հազար անգամ ճիշտ...Տղաս ասում է՝ մի հեքիաթ պատմիր,Իմ փոքրիկ տղան՝ Սեւակ անունով։