Մենարան Վարդան Հակոբյան

Հովիվ Արտեմը

Վարդան Հակոբյան

Նա գիտերՀանդն ու եդեմը,Լեռան կարիճ էրՀովիվ Արտեմը։Ձին՝ այլ կրակից,Մահակը՝ ճապկե,Քարը հայացքիցԿարող էր փափկել։Երազի նմանԵկել է, անցել...Աստղ է հիմա,Ծաղիկ է գուցե...Ախպորանց՝ Քիրս ուՄռավի վրաՇվաքն ու շուքըՊահվում են նրա։Եվ ծուխ է ելնումՕջախից անմար.Ապրում են հովվիԵրազները վառ։Որդիք, թոռ ու ծոռ...Օջախ ու տուն են,Հովիվ ԱրտեմիՀավերժությունն են...