Մենարան Վարդան Հակոբյան

Պարզ, թափանցիկ են

Վարդան Հակոբյան

Պարզ, թափանցիկ են ապակիներըԻմ պատուհանի:Ու ես տեսնում եմ փողոցով անցնող Այն լավ աղջկան,Որ ինձ չի՜ տեսնում,Որ չկամությամբ տեղացող ձյունիՀրապույրն ունի,Որին, կարող եմ երդվել այս մաքուր, չաղարտված ձյունով,Դեռ անծանոթ է հուրը համբույրի:Պարզ, թափանցիկ են ապակիներըԻմ պատուհանի,Բայց թե ինչու եմ ես ջարդել ուզում…Ես մտածում եմ աղջկա մասին,Որ ինձ, կարծում եմ, սիրել չի կարող:Եվ ես նրա հետ երբեք չեմ խոսի,Հիմարությո՞ւն չէ,Եվ նա կլինի չգիտեմ ումը,Բայց իմը` երբեք, երբեք չի՜ լինի.-Դրա համա՞ր եմ ես նրան սիրումԱյսքան ինքնուրաց-խելահեղորեն:Տարօրինակ եմ հիմա ավելի,Քան կարծում էի:Իսկ պարզ, թափանցիկ ապակիները իմ պատուհանիԵս դեռ չեմ ջարդել,Երեւի չեմ էլ ջարդելու երբեք: