Մենարան Վարդան Հակոբյան

Իսկ ինձ թվում էր

Վարդան Հակոբյան

Օրերս փռել ճամփեքիդ վրա,Ճամփեքիդ վրա խոհերս փռել,Կանգնել եմ ահաՍպասումներիս մեջ... Մինչեւ ե՞րբ այսպես:Տանեմ, դե՞ն նետեմ իմ զույգ թեւերը,Երբ չես ալիքվում նրանց տակ այսօր Կապույտների պես:Ինձ մոռացե՞լ ես,Այո՞,Ցավո՜ւմ եմ:Ապրում ես իմ մեջ եւ քեզ չգիտեմ,Երբեք չեմ տեսել քեզ այնպես՝ ոնց կաս...Իսկ ինձ, թվում էր, ճանաչո՜ւմ եմ ինձ: