Մենարան Վարդան Հակոբյան

Ցավին ընդառաջ

Վարդան Հակոբյան

Սերը, որ ապրում է քո սրտի մեջ,Սեր, որ քոնը չէ, Թախիծ է, գուցե...Գուցե մանկության քո խենթ օրերիԿարոտանքն է թեժ,Քեզնով կամարված ծիածանի բույր,Արցունք է գուցե,Կամ՝ իր կարմիրում հրդեհվող կակաչ:Ո՞վ է գույներն այս իրարու հյուսել,Ձուլել սիրո մեջ,Դու մտածե՞լ ես...Սերը, որ ապրում է քո սրտի մեջ,Սեր, որ քոնը չէ,Կարող է հանկարծ աչքերդ փակել,Ինչպես բերկրանքի հրապույրները,Եվ քո երազի Դռները քո դեմ հավիտյան գոցել: Դրսում կմնաս,Քո մեջ քեզ համար էլ տեղ չի լինի,Էլ տեղ չի մնաԵվ զղջումներդ կդառնան արճիճ:Դու մտածե՞լ ես...Սերը, որ ապրում է քո սրտի մեջ,Սեր, որ քոնը չէ,Մի օր ընդառաջ կտանի քեզ քո շիկացող ցավինՈւ ափսոսանքդ թերթիկ առ թերթիկԿզուգի անցած հմայքները նուրբ,Սո՜ւրբ հմայքները:Դու քո կրծքի տակ ապրող սիրո մեջ Կմարես դանդաղ,Կորցնելով սերը, որ... դեռ չես գտել:Դու մտածե՞լ ես...