Մենարան Վարդան Հակոբյան

Անմատույց գիշեր

Վարդան Հակոբյան

Ուզում եմ ժամանակը ետ տալ՝ մի թռչունիերգի չափով, որ լսեցի ընդամենը մի քանիվայրկյան առաջ։Մութով է լույսն արժեւորվում։ Իսկ ծաղիկնիր ներկայությամբ կարեւորում է արեւը։Մետաճանապարհ։ Այսինքն՝ անմատույց գիշեր կամգույների նվագարան։ Անպաշտպան ավելի, քան՝ սուրը։Չերեւացող աստղերով՝ մութ։Ում ետեւից գնացողներ կան՝ ճանապարհը նա է։Եվ վերջինը վերջին չէ, այլեւ շուռ տված առաջին։Հոգնած քամու քթից բռնած, տերեւները նրանդեսուդեն են քաշքշում իրենց ետեւից։ Լույսիբացակայությունը հուշում էբառեր, ուր երազը մոտենում է քնքշությանըամենահեռավոր, ամենաչերեւացող աստղի։Բառը պիտի ազատ լինի ասվելու, առավել եւս՝ չասվելու համար։ Եվ մեր նախահայրը ոչ թե կապիկն է, այլ ճանապարհը։