Մենարան Վարդան Հակոբյան

Հոսող ձեռքեր

Վարդան Հակոբյան

Աշխարհի բոլոր փակերն ունեն մի բանալի, որի տեղը միայն ճանապարհն է իմանում։ Ձեռքերս հոսում են։ Եվ ծաղիկը մեղմժպտում է՝ իմ ընտրությանն ընդառաջ։Ստվերներն անհաջող կրկնակներ են։Զգացմունքի դիապազոն՝ տերեւի վրա ցոլցլացողցողի շուրջ՝ ժամանակի ու տարածության անսահմանելի ընդգրկումներով։Երկինքը ջրիկ է։ Ձայնդ շնչելի է դարձնում օդը։Քամին հեռացող պահի մեջ խառնում է ապագայի հաշիվները՝որպես աներազանք քայլ։ Իսկ լույսը՝ վերածաղկյալ պսակ, առաջնորդվում է խավարով։Մի՛ ջարդեք քարը՝ ես նրա մեջ փշրվում եմ, մի վարժեք գետը ետընթացի՝ ես առջեւում եմ։ Ձեր կողմից ծաղկին նվիրեք իր չպոկվելը՝ բայց ոչ հայացքով, եւ ովուր ուզում է՝ գնա, մեկ է, բոլոր ճամփաները տանում են Երիքո։Ի վերջո, գնալն ինչ կարեւոր է, երբ գլխավորը դիմավորելն է, ասենք՝Էլիս Հեյդի, գուցե եւ՝ Նավզիկեի։ Անսպառելի հայացք։ Զանգվածներ,որոնք, թեպետ կապ չունենմեկը մյուսի հետ, բայց, անկասկած, իրար ագուցված են խիստ։Խոտի, սիրո եւ ներումի հուշերգություն է աշունը՝տիեզերական թախծին ընդառաջ։ Ես առավոտից մինչ առավոտքայլում եմ անգիշեր։ Եվ քամին արձակ է։ Եվ հայացքդ թուխ ծաղիկ է, բաժակը՝ լուսնի արծաթով լեցուն։