Մենարան Վարդան Հակոբյան

Անմարելի-անմեռնելի

Վարդան Հակոբյան

Կանգնել ահաՈւ նայում եմ մեր օջախին.Օջախի մեջ պապիս պապի նախապապիՁեռքով վառած կրակն է հին,Անթեղվելով,Հուրը հրին տալով եկել, հասել է ինձ,Կրակը հին։Եվ պողերը իրար բերում մոխիրներում,Շաղախում իր տաք շնչի հետ,Նոր կրակ է մայրս վառում։Ու կրակի պողերը թեժՄատներն իմ մոր չեն էլ այրում,ՈՒ կրակի պողերը թեժՀամբուրում են մատներն իմ մոր։Թեժանում է կրակն իսկույն,Բոցերն աշխույժ պար են բռնում,Մորս հոգու ջերմությունըՆկարելով մեր տան պատին,Ուր պատկերն էԻմ մեծ պապի։Հետո գալիս փայլը նրանցԹրթռում է դեմքիս վրա։Ես զարթնում եմ, տեսնում տունը,Առավոտը,Եվ երկինքը, լեռներն ամենԿրակից այդ ջերմություն ուփայլ են առել։Մինչեւ մայրս կրակ չանի,Արեւն էլ չէԻր անկողնուց փորձում ելնել։Եվ քարերը մեր օջախիՇիկանում են,Շիկնանքից այդ ավելի են շքեղանումԿանչերը մեր բազմաժխոր.- Մայր, ինչի՞ց է, որ վառվում ենՔարերն այսքան,Բայց հրաշքով չեն փշրվում։- Կրակով է քարը դարձել օջախի քար,Կրակն ինչքան բորբոք պահես,Դե, այնքան լավ,Բայց թե հանկարծ արթուն չեղար, հուրը հանգավ,Նա ճաք կտա հայրուր տեղից,Կփշրվի,Պատի ճաքը կանցնի անգամՔո մեծ պապի պահած հողին։Կանգնել ահա ու նայում եմ մեր օջախինՕջախի մեջ պար է բռնելՊապիս պապի նախապապիՁեռքով վառած, անմարելի,Անմեռնելի կրակը հին։