Գլխարկ եմ հանում ձնծաղկի առաջ
Վարդան Հակոբյան
Ծառերը, ահա,Տեղավորվել են ամպոտ օրվա մեջ,Իրենց խոհերը պարուրել ինչ-որՄաշված լաթերով,Իբրեւ իրարից թաքուն են պահում։Այսօր լրջորեն լուռ է եւ քամին։Ես ծիծաղում եմԽելագարի պես՝Չտեսնելուն են ծառերը տալիս։ Եվ լաց չեն լինում։Նրանց խոհերը՝ մայիսի մասին,Մատնում է ինչ-որ թփի մեջ պահվածՄի հեզ ձնծաղիկ։ Շնորհակա՜լ եմ։Գլխարկս հանում ձնծաղկի առաջԵվ ծիծա՜ղ-ծիծա՜ղ ես լաց եմ լինումՁեր սրտի խորքից... ձյունավա՜խ ծառեր։