Մենարան Վարդան Հակոբյան

Ջրաբերդ

Վարդան Հակոբյան

Վլադիմիր ԲալայանինՄայթի վրա չեն հանգչելու բծերն արյան,-Մանկան աչքում վերադարձը ուշանում է,Այգին հավքի թեւն է մտել երգամոռաց,Օրը ճկված մեջքը շտկել, ելնում է վեր.Անթեղվել է Ջրաբերդը... Վանքի նման։Մեր տղորանց ձեռք է մեկնել լեռը, ահա,-Տիարք, զարթնեք Օհանջանաց Շահենի հետ,Ճամփա ելեք, ճամփաները գիտեն ճամփան,Լույս է փնտրում հոգու վրա բացված մի դուռ.Վրնջում են միանգամից հազար ձիեր...Առավոտը իր ցողունի վրա դողաց.-Քար ու կողակ Խաչենն ի վեր հուր են տանում,Վերքից կաթած ցավը վանքի քարին ծլեց,Ճաքած սիրտը նռան բոց է աշնան կրծքին...Սուրբ Սոսեի ձեռքը զանգի թելն է քաշում...Իմ Արցախի վրա նորից մութն է կախվել,-Քարերի մեջ երկինքը իր թեւն է բացում,Լուսնալույսի կոհակներում ձուկ-աստղեր կան,Թագն արեւի Քիրսի մեջ ի՛ր Քիրսն է փնտրում,Սլանում է Թուր-Կեծակին, ճակտին՝ սուրբ խաչ։