Բեկոր լույսի
Վարդան Հակոբյան
Աշոտ ՂուլյանինԾարավ լեռն ի վար սահում է նավը,-Եվ հրանոթի փող է արեւը,Եվ հավքերն իրենք իրենց հուշն են,Եվ քամին լքված մի խեղկատակ է,Եվ երկրագունդը կլոր չէ վաղուց։Լեռը բեկորվեց... Բյուր ողջույն, Աշոտ.-Եվ շնչահեղձ է լինում անտառը,Եվ կածանները վիրակապեր չեն,Եվ չի քաշվելու մատը ձգանից,Եվ սուտ են երկրի ծաղիկներն ամեն։Ծարավ շուրթերը կպել են հողին,-Եվ պար են բռնել հրեշտակները,Եվ ոչ մեկը տուն գալու միտք չունի,Եվ կույր բիբեր են աղբյուրի ակում,Եվ օրը ջարդված քար է ջաղացի։Զարկս իջնում է Մհերի ժայռին,-Եվ ելնելու է՝ ով պիտի ելնի,Եվ հողն Արցախա աստղոտվում է լուռ,Եվ ես թեւեր եմ ձեւում իմ վշտից,Եվ բերդս տուն է՝ Տաճար Աստծո։ 07.09.92թ.