Երկնի ափսեում
Վարդան Հակոբյան
Բառերը փոխիր, փոխիր դարերը.-Երազի վրա թախծի շիթեր կան,Նա էլ չի գալու, դե գնա՝ մեռիր,Փայտը իմ սիրած ծառի ծաղրանքն է,Համբույրս ջարդված դռներին տարեք։Ինձ տարան վաղը կորցրած օրերը.-Մեռելի համար արցունքներ չունեմ,Արյան կարմիրում կապույտ զեռուն կա,Ես հրաշք թույն եմ ինքս ինձ համար,Արեւի կաթսան սարին եռում է։Բույնը պարում է սեւ ու ծխի մեջ,-Շեմը համբուրած թեւերն ընկել են,Երկնի ափսեում համտեսիր սիրտս,Ձեռքերս մեխիր ամենաբարձրումԵվ, խփիր էլի, ես դեռ շնչում եմ։ 5.09.92թ.