Սալորենին
Վարդան Հակոբյան
Մայթին կանգնել ու ծաղկել է լքվածսալորենին...Խոնարհվեմ մինչեւ արմատը նրա,արմատից էլ խոր՝ մինչեւ հուշը իմ,մինչեւ հեռավոր իմ մանկությունը,որտեղ մայրիկսխոսում բարձրաձայն, հանդիմանում էցուրտ փետրվարինմեր հին բոստանում ծաղկով ճառագածմի սալորենու.- Ինչ է, բուսել ես Զառունց բոստանում,թե դու էլ նրանց նման գի՞ժ լինես,հարցնող լինի՝այս ձյուն-ձմռանը ինչո՞ւ ես ծաղկել...Ես՝ ավանդական գժերից մեկըԶառունց օջախի, եկել, կանգնել եմ, խոնարհ կանգնել եմ,մի լքված,գժված,ծաղկած ծառի մոտ, հեռու քաղաքում,այլեւ մի քայլ անել չեմ կարող...Եվ այնպես պարզ եմ, պարզ եմ հասկանում,թե սալորենին ինչո՞ւ է ծաղկել...