Մենարան Վարդան Հակոբյան

Աշունքենի

Վարդան Հակոբյան

Հավքը առաջվա նման սրընթացՓորձեց ճյուղերի միջով ներս գնալ,բայց շյուղը բռնեց, շյուղը անտերեւ,-հավքից մի քանի փետուրներ թռան...Հին աշունքենու այտուցված միրգը(չարդը կտցել էր մի վայրկյան առաջ),փորձեց գլորվել, խոզան էր խոտը.-ինչ-որ չոր փշի ցից ծայրին մնաց...Բյուր տարվա ճամփան խաշամի միջովուզեց հենց այնպես, մի քիչ թափառել,կորցրեց ինքն իրեն ու մնաց շվար.-մի ճամփորդ է պետք՝ որ իրեն գտնի...Աշնան գույներից ելավ կարմիր ձին,փորձեց վարգով գալ՝ ամուր էր բռնելհողը ոտքերին... Մի վերջին տերեւոտնահետքի մեջ զմռսվեց ցեխում.-կնիքն է աշնան...