Անշտապ գույներ
Վարդան Հակոբյան
Քամու միջով վազող գույներ՝ անշտապդաշտի մեջ - բացակա հայացքի ներքո։ Կատաղի լռություն։Իսկ ժամանակը չի կարող իմ նկարը դառնալ,որովհետեւ նրա յուրաքանչյուր պահի մեջես մեկն եմ, որինուրիշ ոչ մի վայրկյան բացարձակապես չգիտե։(Ծաղկամանի մեջ մանուշակի սերմեր եմ ցրել,հանկարծ բարձրաձայն չխոսեք, որբուսնեն մանուշակները)։Սպիտակը,- խոսում եմ դաշտից դուրս,- քանի դեռնրանում չես հայտնաբերել քո սպիտակը, դեռսպիտակ չէ, եւ ոչ միբառ ինքը չէ, կամ՝ լավագույն դեպքում, մի քիչ է ինքը։Կենսական գույների միջավայրում հեռակաբարձրանում ենաշտարակներն անգո։ Քամուն ունկնդիր։ Ես սարսափում եմ այն սիրուց,որ ոչ թե սեր է, այլ փոխադարձ սեր։ Համատարածդավաճանություն է ամենուրեք, որովհետեւեթե չես խախտում ավանդույթը, ուրեմն հավատարիմ չես նրան։Քամու միջով վազող գույներ՝ անշտապդաշտի ամենակուլտարածքներում- Ռեմբրանդտը, առանց շալվարի փողքերը վեր քշտելու, մինչեւ ծնկները կանգնել է գետի մեջ հակընթացեւ ուզում է բռնել զրնգուն լույսն իր պարզած ափի մեջ։