Մենարան Վարդան Հակոբյան

Անվերադարձ աչքեր

Վարդան Հակոբյան

Աղավնին պատուհանս տարավ թեւին։ Ֆլորինտա Արիզիանինքն իրեն ծրարներ է հղում՝ մաքուր, չգրոտված թղթերով, որոնքայնքան լավ է ընթեռնում Գաբրիել Մարկեսը։ Բառերը նույնպես հունցվում են կավից։ Ինչպես եւ հարյուր տարվա մենությունը՝ խոլերայի ժամանակ, թեեւ դամի քիչ էլ այդպես չէ։Իսկ իմ հիշողության մեջ դու ավելի դու ես, քան եթե կանգնեսաչքերիս առաջ։ Գիշերվա կեսին ոտաբոբիկ վազում էի ձեր տունեւ ուզում էի ճանապարհի փշերը սուր, շատ դաժան լինեին, բայցվարդերը խանգարեցին։ Ես ուզում էի բառեր, որոնցով չի խոսելոչ մի ճանապարհ։Ճտերը հաշվում են աշնան ատամները։ Եվ պահն՝ առանց մեռնելու,չի կարող ապրել։ Երկինքը սպիտակ է դարձել երեւի լեռան ձյունից, եւգիշերն արթուն մնացած ծառերը առավոտի պատրանք են որոճում։ Որպեսմի սելադոն՝ քամին խփում է մոշենու փշառատ շյուղերին՝ հնչեցնելովփանդիռն ամայության։Մարդը սովոր է բերման ենթարկել, մինչդեռ ինքը միայն ու ինքը պիտի գնաամեն ինչի մոտ։ Վաղուց սեւ վարդեր են աճում այնտեղ, ուր Չարենցի եւՆավզիկեի ոտնահետքերը փորձում են ծածկել օզանով։ Իմ երգը կացարան է միկիսավեր եւ նրանում չի ուզում այլեւս ոտք դնել (ասում են՝ ստվերները չեն մահանում)դուստրը «Երգ երգոցի»։Յուրաքանչյուր բառ յուրովի խռովարար է, իսկ մութը, դա սեւ լույս է պարզապես։Անձրեւը քարերի վրա վարդեր է հյուսում արծաթե թելերով եւձեռագործում էաղավնիներ ու աչքեր. «Ներիր, որ ես չեմ կարողանում քեզ ներել»։