Անունս թողել եմ դրսում
Վարդան Հակոբյան
Անունս թողել եմ դրսում,-բողբոջը պայթելուց առաջ,գարունը զարթնելուց առաջի՞նչ են հուշում. -գուցե մի բա՞ն ասի անունս։Ձեռքերս թողել եմ դրսում,-պատերը հառնելուց առաջ,հունդերը ցանվելուց առաջի՞նչ են հուշում.-գուցե մի բա՞ն ասեն ձեռքերս։Երգերս թողել եմ դրսում,-հերկերը հերկվելուց առաջ,վերքերը երգվելուց առաջի՞նչ են հուշում.-գուցե մի բա՞ն ասեն երգերս...