Իմ թխպամած հավատի պես
Վարդան Հակոբյան
Իմ թխպամած հավատի պես օրն ուր-որ է պիտի բացվի,հարցում անի ինքն իրենից ու նրանցից, որ հեռացան՝բզկտվելով արդարության պես համառող ու անձանձիր,մի տեղ դրոշ, մի տեղ մոխիր, մի տեղ ակունք ու հուր դարձան։Օրը պիտի հարցում անի, ի մի բերի «կան ու չկան»,արեւի շուրջ պիտի ծագեն նոր առօրյա ու նոր լեռներ։Նրանք, որոնք էլ չեն գալու հար-հավիտյան, էլի՛ կգան,ճշմարտության հետ թեւանցուկ կելնեն մեկտեղ ու կհառնեն։Ու կբացվի սրտամեջս, ինչպես վանքի դուռն է բացվումմեծ հավատի, հյուրի՛ առաջ - ճռնչալով ցավի նման...Ես կբռնեմ շողն արեւի՝ զանգի լեզվակ երկնի ծոցում-ու կզրնգա աշխարհով մեկ հիմնը լույսի, արդարության։