Ստվերների բանալին
Վարդան Հակոբյան
Ես միշտ գնում եմ՝ հայտնաբերելու իմ «դեպիուր»-ը։ Եվ որտեղ հայտնվում եմ՝ միայն առաջինհայացքից,որովհետեւ անհնար է որեւէ վայրում լինել։Քամու վրդովմունքը քրքրում է իրենգագաթների շուրջ։Արձագանքների ծառ, աստղ հիշողության՝հորիզոնի վրա։ Երեւույթը աներեւույթ էծաղկի ոգորումներում, երկնքի ծերին,արյանդ մեջ, ուր անճշգրտությունըտեղավորում է ուղիները մարդկանց ոտքերի տակ։Լույսի գայթում՝հիշողության գիշերներում,օրենսդիր հայացք։ Ընթացքը կանգառների կենսագրություն է։ Եվ ես տեսնում եմ, որՍեւակը նվագարկիչի ասեղ է դարձել՝երկրագնդի անռիթմ պտտվող ձայնասկավառակի վրա։Լույսը եւ բաժանում է, եւ ազատականացում։ Իրարիցպոկված ստվերները գնում են՝ ամեն մեկըիր եկած ճանապարհով։ Քարի վրա դրվող քարի մեջզրնգում է աշխարհի բոլոր ավերակների բանալին։