Ագռավի կտուցին՝ սուրճի հատիկներ
Վարդան Հակոբյան
(Էլեգիա)Մայրաքաղաքի մայթերին, գավառական մի պոետիկ (ծնվ. N քաղաքում, չգիտեմ՝ որ թվին)բանաստեղծություններ է հանում սուրճի դատարկ բաժակիցու բարձրախոսով փչում է դեպի հեռավոր դաշտերը -ծաղիկներն իսկույն դառնում են անբուրելի,ու բարձրախոսով փչում է դեպի հեռավոր աղբյուրները -ջրերը իսկույն դառնում են անխմելի,ու բարձրախոսով փչում է դեպի կապույտը վերին -երկինքն իսկույն դառնում է անթռչելի,ու բարձրախոսով փչում է դեպի ճանապարհները-ուղիներն իսկույն դառնում են անգնալի,ու բարձրախոսով փչում է դեպի հորիզոնները-հեռուն իսկույն դառնում է ոտնատակված թախիծ,ու բարձրախոսով փչում է դեպի շիրիմները նահատակների-նրանց անուններն իսկույն կորչում են քարերի մեջ։Փչում է, փչում է, փչում է պոետիկն այնքան,մինչեւ գլուխն ընկնում է ուսերից՝բերանի վրա,սուրճի շրջված բաժակի նման։ Ապաագռավները սեւ ճանճերի պես վրա են տալիս՝տանելու այն հատիկը, որ աղալուց առաջեղել է սուրճի բրազիլիական թփերի վրա։