Մենարան Վարդան Հակոբյան

Այլասերված լռություն

Վարդան Հակոբյան

Ես բնորդն եմ արեւի, եւ նա իր գործը միշտթերի է կատարում։ Սերը մարդուն վերածում էնախնադարյան քարայրի։ Ակնթարթը՝ որքան էլ փոքրիկ, ունելիով չի բռնվում եւ,առավել եւս, չի դրվումժամանակից դուրս։ Երկուսով քայլում են, բայցգուցե մարդն է ստվեր, իսկ ստվերը՝ մարդ։Առարկայի մեջ կա մի բան, որհայացքը դարձնում է սեւեռուն,տխրությունը՝ սիրալիր։Իսկ վայրկյանները նեղանում են, որովհետեւ եսչեմ ապրում նրանց, ես նրանց մեջ վերապրում եմանցած պահերը։ Եվ տեսնում եմ, թե ինչպես էՎեռներն իր բանաստեղծությամբ այլասերում լռությունը։Երբ վայրի երաժշտությունը խառնվում էարյան հետ, ռիթմը անհասկանալիստվերներ է նկարում քարայրի պատերին։Ձեւը հոգնել է իմաստի տարամիտումներից։ Արեւը շրթնաներկիկարմիր է թողել մասրենու տերեւներին։ Աստիճաններըհասարակացնում են անհասությունը։ Անտառի բարձր ճյուղերի վրաարածում են քամու մտրուկները։