Մութը լույսը հակառակ երեսն է
Վարդան Հակոբյան
Հավքը իջել, քայլում է առվի ափերն ի վար՝ որպեսգովերգություն հողի ու ջրի՝ երկնքից առաջ, եւխոտերը դառնում են սովորական շնորհներ։Ծաղիկը առվից կախված չէ այնքան, որքան առուն՝ ծաղկից. սա անկախության մասին իմ բանաձեւն է՝ քաղաքական քնքշության մեջ։Անզոր է հասարակությունն այն, որ հերոսներ է ծնում,առավել եւս՝ հասարակությունն այն, որն ուտում էիր հերոսներին։ Բարեւ, Նորեկ։Երկիրը, ո՞վ էր, ծածկեց պոռնկուհու վարսերից հյուսվածմեզարով, գնաց։ Հիմա ոչ թե քայլում է, այլոտքերով հրում է ճանապարհը դեպի անդունդներն աներեւակայելի։Անկիրք մութ։ Բառերը վերքեր են օդի մեջ։Ծածկում եմ ափով քարերի բերանը՝ չոռնան։Զգույշ, Նյուքտե, սեւաթույր ձիերի լծակառքըոտնատակ չտա անանձնամիջյան մարգերի ծաղիկները։ (Իսկ Կիլիկիայի խաղաղարար թագավոր Լեւոնը,ավաղ, դեռ չի վերադարձել Կաստիլիայից)։Փլուզված երկինքն անծուխ վառվում էկայծոռիկի թեւերին, ամայի դաշտում։ Աղբյուրի հարեւանությամբ։