Ես վերադառնում եմ ամենուրեք
Վարդան Հակոբյան
Յուրաքանչյուր լեռ կանգուն է ինչ որ կանչիուղղությամբ։ Ամեն մի քար լուռ է՝ ինչ որ ձայն որսալու համար։ Աղբյուրնիրեն չի առաջարկում, աղբյուրը պարզապես տեղը մատնում է։Ձյուներն ուտում են մութը՝բարձունքի վրա։ Բողբոջըաշխարհի մանրակերտն է։ Ապակողմնորոշում է ցանկացած մեկնություն, ցանկացած քայլ՝ ինչ որ բանի կոխկրտում։ Ես դիտում եմ ծառը, որի վրա հազարավոր ծղրիդներ եներգում՝ առանց իրար խանգարելու։ Նրանք հոժարակամմասնակցում են գալուդ նախապատրաստությանը, մեղմացնում սպասումս։ Երեխաները մեծանում են անտարիք։Չեմ սիրում տնկարանները, ոչ մի շիվ նրանցում չի աճում այնտեղ, ուրկուզենար ինքը, ամեն շիվ աճում է այնտեղ, ուր իրենտնկել են։ Եվ ձյուները չկայացած լույսի տեղումներ են։Բարձր ծառի վրա երկինքը կրկինբացել է մեկ թռչնի թատրոն. ամպերը դուրս են սահում կտավից եւոչ մի խոսք հնարավոր չէ հիշել։ Հաղորդությունս շարունակվում է ամենուրեք, մանավանդ՝ այնպես ես նայում, որ ուր գնում եմ, բոլորն ինձ վրա տեսնում են քո աչքերը։ Ես վերադառնում եմ չգիտեմ որտեղ։ Ես վերադառնում եմ ամենուրեք։ Ես փակ վարագույրներիվրա ծուռումուռ գրում եմ՝ գրկախառնությունը երկու ընկնող մարմինների (հոգիների) փրկություն է ժամանակավոր։Մութը ձյուն է ուտում լեռան վրա։ Երբ ինձանից փախչում եմ, հայտնվումեմ քեզ մոտ։ Իսկ Բրոդսկին անխտիր կողոպտում է աշխարհի բոլորբանկերը՝ հանուն պոեզիայի, սիրո եւ նման դատարկ բաների։