Անձրևն ինձ հորինում է
Վարդան Հակոբյան
Մութը չհերիքեց, որ գիշերն ամբողջովին դառնա իմը։ Երազնառաջնորդում է քարին, անձրեւը ինձ հորինում է, եւարահետին խոտերն ուղեկցում են չգնացված վայրերով։Գետի ընթացքն առավել ազնիվ է դառնում ջրվեժիցհետո։ Իմ անհամաձայնության հետ համաձայն չէաշխարհը, որը բացի հյուսիս-հարավից ու արեւելք-արեւմուտքից, ուրիշ կողմեր եւս, անշուշտ, ունի,պարզապես մենք չգիտնեք, կամ ցույց ենք տալիս, թե չգիտենք։Թունավորված է լույսը - ցնցուղներ մի ընդունեք եւփակեք ձեր աչքերը՝ եթե դեռ չեք բացել։ Կորածենք բոլորս, եթեմեզանից ոչ մեկը դրսում չի մնացել, որ գժանոցի դուռը բացի։Իսկ չտեսնողներն, անշուշտ, նախանձելի աչքեր ունեն։ Եվ գեղեցիկ։Սենյակիս վերնահարկում մահճակալի մի փչացածճռռոց ամեն գիշեր շփոթում էի օրորոցի հետ եւ հսկում էի ժպտարթուն խավարը՝ մինչեւ առավոտ։ Եվայիբոլոր շորերը, թզենու տերեւը ներառյալ, ոչ թե նրա համար են, որ հագնեն, այլ նրա համար են, որ հանվեն։Ես կապը հայտնաբերում եմ ճիշտ այնտեղ, որտեղ այն չկա եւ շատ եմ շնորհակալ սահմաններ սահմանողից, որովհետեւամեն քայլս սահմանախախտում է, այսինքն՝ լույսի համտեսում, անխնա ազնիվ։