Մենարան Վարդան Հակոբյան

Այլասացը

Վարդան Հակոբյան

Ես այլ եմ հիմա...Ե. ՉԱՐԵՆՑԵս բոլորովին այլ եմ։ Իմ ուղղությունըաշխարհում գոյություն չունի՝ ոչ միկողմի վրա, եւերբ համբուրեցի լույսը լեռան ճակատին,ճանապարհը ձգվեց անհայտությունից այն կողմ։Բոլորը ինձ ցանկանում են սպանելեզակի մի համերաշխությամբ, որողջունել կարելի էմիայն։Շիրմաքարերի անտառը պարում է նվագների մեջիրենց մահկանացուն կնքած զուռնաչիների։Մարդիկ չեն գնում,գնում են ճանապարհները։Ծառը, անձրեւը, քարը, ծաղիկը, հողը, ամենքն էլիրենք չեն (մոռացա շեշտել՝ մարդիկ, մանավանդ)եւ չկա մեր միջեւ ոչ մի զուգորդական,ոչ մի ելք, ոչ մի՝ մեր միջեւ։Ես հակոտնյան եմ բոլորի եւ իմ։Արհեստավարժ խաբեբաների մանդատներիցպատգամավորականհյուսվել է մի նոր տապան։Ձանձրույթ է տիեզերական։ Եվ ինչու պիտի ես որեւէմեկը լինեմ, կամ, թեկուզ՝ ես չլինեմ.ոչ մի ժամանակ, ոչ մի տարածությունոչ մի ընդհանրություն, ոչ մի՝ ես, ոչ մի՝ ոչ մի։Ջուրը կարողանում է տեղ հասնել ծաղկիցողունի միջով, աստղը՝ առվի խոխոջն ի վար,իսկ ագռավի թեւերից ճերմակ մուր է թափվումանպարագիծ ցավի ու դաշտերի վրա։Օդն ամենուրեք կոշտացել է ու կուլ չի գնում։ Չը-մոռանաք, ձկներ, որ աներեւույթ մի ուռկանմիշտ կախված է ջրերի մեջ։ Մի՛ ծնվեք։