Մենարան Վարդան Հակոբյան

Վաղը

Վարդան Հակոբյան

Արշալույսներին արեւը մուտք է,ես ներս եմ մտնումուզած օրվա մեջ։Բայց, ափսոս, երկար չի տեւում օրը,ինչպես որ կյանքը - սիրո համեմատ՝ անասելի կարճ։Ես որոնում եմ քեզ ամենուրեք,Ես քեզ փնտրում եմ իմ կյանքի բոլորվայրկյանների մեջ։Քայլում-փնտրում եմ։ Եվ թեկուզ արդենես համոզվել եմ, որ չեմ հասնելուոչ մի ժամանակ,ինչ որ մի ներքին, քաղցր մղումով դեռ վռազում եմու սպասում եմ, թե երբ կհասնեմ։Սա ամեն օրվա կրկնությունն է։Արշատույսներին արեւը մուտք է,ես ներս եմ գալիսեւ հեռանում եմ ես այդ նույն դռնով՝մայրամուտներին։Ես հեռանում եմ, որ վերադառնամ - Վաղը անպայման հանդիպելու ենք...